ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սերժ Սարգսյան. Արդեն 10 տարի է` ես հանրապետական կուսակցության ղեկավար եմ ու մնում եմ այդ դերում

Սերժ Սարգսյան. Արդեն 10 տարի է` ես հանրապետական կուսակցության ղեկավար եմ ու մնում եմ այդ դերում
03.03.2017 | 17:23

Խորհրդարանական կառավարման մոդելն ավելի արդյունավետ է՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Եվրանյուսին» տված հարցազրույցում:
«Հայաստանը ցանկալի երկիր կլինի յուրաքանչյուր հայի համար: Ես լիովին համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման մոդելն ավելի արդյունավետ է: Այն ավելի լավ հնարավորություններ է ապահովում պետական կառավարման համար: Այն ավելի լայն հնարավորություններ է տալիս քաղաքացիներին ու քաղաքացիական հասարակությանը մասնակցել երկրի կառավարմանը: Մենք նաև կցանկանայինք ստեղծել պայմաններ, որոնցում մեր քաղաքացիները բողոքի ակցիաներ անցկացնելու ավելի քիչ պատճառներ կունենան»,- ասել է Սերժ Սարգսյանը:


«Եվրանյուսի» թղթակիցը հետաքրքրվել է` ինչո՞ւ Սերժ Սարգսյանի անունը չկա իշխող ՀՀԿ նախընտրական ցուցակում: «Դա նշանակո՞ւմ է, որ Դուք հեռանում եք քաղաքականությունից»,- հարցրել է թղթակիցը: «Դա նշանակում է, որ մենք ի գիտություն ենք ընդունում այն մտահոգությունը, որն արտահայտում է ընդդիմությունը` կապված ընտրական գործընթացում վարչական ռեսուրս կիրառելու հետ: Դա նշանակում է նաև, որ մենք ստեղծում ենք հնարավորություն երիտասարդների համար ինքնարտահայտվելու քաղաքականությունում: Արդեն 10 տարի է` ես ՀՀԿ ղեկավար եմ ու մնում եմ այդ դերում», - պատասխանել է Հայաստանի նախագահը:

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ